Երկու ամիս առաջ Քննչական կոմիտեի ջոկատը մտավ Yerevan.Today՝ «դարի հանցագործության» հետքերը գտնելու ակնկալիքով։ Արդյունքում առգրավեց տեխնիկան՝ առանց հոդաբաշխ հիմնավորման։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին հայտարարել է, որ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսները գաղտնալսվում են, արժանահավատ չեն: Գրում է Russian.rt.com-ը:
The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները բազմիցս զգուշացրել են նախագահ Դոնալդ Թրամփին այն մասին, որ իր անձնական հեռախոսը բավարար պաշտպանված չէ: Գրում է Gazeta.ru-ն:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հայց են պատրաստում՝ կապված հայկական իշխանությունների ներկայացրած սահմանադրական կարգի տապալման մեղադրանքների հետ: