Ցանկացած խելամիտ իշխանություն լավ գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, ստեղծում է քաղաքական ճգնաժամ և պարարտ հող պատրաստում իր իսկ քայքայման համար: Երբ իշխանությունը դաշտում մնում է մենակ՝ առաջանում է քաղաքական կոնֆլիկտ հենց իշխանության ներսում, քանի որ իշխանության մեջ արդեն առաջանում է ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, և միևնույն քաղաքական ուժի ներքին խմբավորումները (կլանները, թայֆաները) մտնում են պետական կերակրատաշտից ավելի շատ օգտվելու, ...