Հայերեն   English   Русский  
������������������������������������������������ ������������������������������������
Հաջողության պատմություն թե՛ վիրտուալ իրականությունում, թե՛ իրական կյանքում. երբ սիրում ես գործդ ու հավատում ուժերիդ:
Երբ արդեն ակնհայտ էր, որ աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մասնավորապես` արևային էներգետիկայի ոլորտում, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում այս շուկայում թե՚ ներդրումային, թե՚ սպառողական ծավալներն էապես մեծանալու են, Հայկ Չոբանյանը որոշում կայացրեց բիզնես սկսել արևային էներգետիկայի ոլորտում: Տեխնոլոգիաները զարգանում էին երկրաչափական պրոգրեսիայով և արդեն պարզ էր` Հայաստանն աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկն է, որտեղ այս ոլորտը լուրջ հաջողություններ է ունենալու:
Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահը, միաժամանակ՝ «Նուռիկ» սոցիալական ձեռնարկության հիմնադիրը: Թեև բիզնեսի հիմնական մոտեցումը շահույթ ստանալն է, նա վստահ է՝ բիզնեսը պետք է լինի նաև պատասխանատու, և այդ պատասխանատու բիզնեսն իր հետ բերում է ինչպես սոցիալական պատասխանատվություն, այնպես էլ բիզնեսի մի տարատեսակ, որը կոչվում է սոցիալական բիզնես: Ահա՝ «Նուռիկ» կենտրոնն իր տեսակով սոցիալական բիզնես է:
Ուրախալի է, երբ տեսնում ես, որ տնտեսությունը, արտադրությունը, հատկապես գիտատար ու տեխնոլոգիական արտադրությունները ստեղծվում են նաև մարզերում: Ու հատկապես այնպիսի տարածքներում, որոնք, այսպես ասած, պետության առաջնահերթություններով սահմանազատված տարածքներից դուրս են:
Շատ հայեր կան, որ Հայաստանից գնում են, օրինակ, Ռուսաստան` խոպան, աշխատանք գտնելու, բիզնես անելու, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով: Հայեր էլ կան, այն էլ` սիրիահայ, որ Սիրիայից ոչ թե ուղիղ Հայաստան եկան, այլ սկզբում մեկնեցին Ռուսաստան, այնտեղից նոր միայն եկան հաստատվեցին այստեղ, բիզնես հիմնեցին ու հիմա էլ ապրում ու աշխատում են հայրենիքում: Այս դեպքում խոսքը սիրիահայ երիտասարդ գործարար Անդրանիկ Սաֆարի «ԱՎԱ շուզ» կոշիկի արտադրամասի ու «AVA» կոշիկի ապրանքանիշի հիմնադիր-տնօրենի մասին ...
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք ...
Հայ ամենաերիտասարդ կին գործարարը բացում է իր հաջողության գաղտնիքները
Եթե ինչ-որ տեղ ոսկերչություն է զարգանում, կնշանակի ոսկերչական գործիքների պահանջարկ կա, հետևաբար՝ գործիքագործության զարգացման անհրաժեշտություն:
Հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի երկար, բայց հետաքրքիր պատմությունը
Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, որոնք, իրար հետևից շարվելով, վերածվում են ճանապարհի: Նույնն էլ բիզնեսի ճանապարհն է, որի յուրաքանչյուր հաջողությանն ու ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ու որպես կանոն՝ բիզնեսում մեծ պատմություններն էլ սկսվում են փոքր ու հետաքրքիր նախապատմություններից: Այդպիսի հետաքրքիր և ուշագրավ պատմություն ունի նաև հայկական կայացած ու հետաքրքիր բիզնեսներից մեկը՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: