Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������
Հաջողության հասնելու համար այսպիսի խորհուրդ է տալիս «աշխարհը գրավող» հայկական բջջային խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը:
2 մլն դոլար ներդրում, 40 աշխատատեղ, տարեկան 40-50 հազար բարձրորակ ժամացույցներ, որոնք իրենց որակով մրցում են շվեյցարական ժամացույցների հետ: Իսկ 14 տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ «հայկական ժամացույց» արտահայտությունը նույնքան ընդունելի և հպարտ կհնչի ժամագործության միջազգային գլխագրերում, որքան շվեյցարական կամ ճապոնական ժամացույցների անունները:
Իսկ ո՞վ գիտի, թե Mercedes Benz-ը, Volkswagen-ը, BMW-ն, Audi-ն, ինչպես նաև Opel-ն ու Ford-ը, Continental-ն ու Zeppelin-ը և այլ աշխարհահռչակ ընկերություններն ինչ ընդհանուր բան ունեն: Պարզվում է` ունեն, այդ ընկերությունների համար ծառայողական համազգեստները կարվում են Հայաստանում: Այո, հենց Հայաստանում` սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջիի WKS Armenia ընկերությանը պատկանող 3 գործարաններում:
«Սխալ պատկերացման ու կարծրատիպերի հետևանք է այն տեսակետը, թե Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսել, զարգանալ ու հաջողություններ ունենալ»,- վստահեցնում է հայաստանյան ամենահաջողված բիզնես նախագծերից մեկի` «Լոկատոր» ՓԲԸ-ի հիմնադիր ղեկավար Արման Խաչատրյանը:
Թեև հայկական շուկայում «Rio Grande» սուրճը սկսեց երևալ միայն 2008-2009 թթ. հետո, այն արտադրվում էր շատ ավելի վաղ: 2002 թ. Րաֆֆի Մխջյանը երկու գործընկերների հետ հիմնեց «Ռիո Գրանդե» սուրճի արտադրամասը, ու հենց այդ ժամանակից էլ Հայաստանում սկսվեց այդ հայտնի սուրճի արտադրությունը: Սկզբում գործընկերները, ունենալով ընդամենը 60-70 հազար դոլար գումար և 6 հոգի աշխատող, տարածք են վարձակալում, ձեռք բերում սուրճի բովարան, սրճաղաց, փաթեթավորման գործիքներ ու պարագաներ, ներմուծում հումքի առաջին խմբաքանակը ու սկսում ...
Սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը չի հավատում, թե Հայաստանում գործ չկա, բիզնես անելը դժվար է կամ անհնար, ու պնդում է` աշխատողի համար միշտ էլ գործ կա: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Շանթը Հայաստանում սկսել է օրգանական օճառի, օրգանական շամպունների և կոսմետիկ յուղերի արտադրություն` «Beauty products» անվամբ, իսկ մինչ այդ օրգանիկ օճառներ էր պատրաստում Հորդանանում:
Գրեթե երկու տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարվեց, որ Հայաստանում պլանշետներ ու հեռախոսներ կարտադրվեն` «ԱրմԹաբ» ու «ԱրմՖոն»: ԱՄՆ-ում հայ գործարար Վահան Շաքարյանն իր«Minno» պլանշետներ արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը հիմնել էր 1998 թ. և 2013 թ. որոշեց, որ այն պետք է տեղափոխվի Հայաստան: Հենց այդ տարվա դեկտեմբերի 19-ին էլ նրա ընկերությունը Հայաստանում` ազատ տնտեսական գոտում, գործունեություն իրականացնելու իրավունք ստացավ ու ձեռնամուխ եղավ արտադրամաս հիմնելու գործին:
Եթե 5 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը մեծանում է շուրջ 10 անգամ, եթե ամեն ինչ սկսվում է մի քանի հազար դոլարից, բայց արդեն կատարվում են միլիոնավոր դոլարների ներդրումներ, երբ այդ ընկերության ստեղծած արդյունքից օգտվում են միլիոնավորները, նույնիսկ` հարյուրմիլիոնավորները, ուրեմն ակնհայտ է, որ գործ ունես կայացած ու հաջողակ բիզնեսի հետ: Նման մի բիզնես էլ Հայաստանում կա: Խոսքը մեր երկրում ստեղծված «ՓիքսԱրթ» (PicsArt) հավելված-ֆոտոխմբագրի մասին է, որից աշխարհում օգտվում է ավելի քան 250 միլիոն ...
Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որի շրջանառության մոտ կեսը շահույթն է, ընդ որում, այդ ամենը հարկային մարմիններից չի թաքցվում: Դժվար է ասել: Բայց «Արարատի Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանը, որ հայկական «Աբրիկոն» ապրանքանիշի ու նույնանուն տեսակի խմիչքների ստեղծողն ու արտադրողն է, հպարտանում է հենց այդ ցուցանիշով: Կարեն Խաչիկյանը նաև հպարտանում է, որ իրենց արտադրանքի 95 տոկոսն արտահանվում է, ու «Աբրիկոնն» այսօր արդեն հանդիպում է անգամ այնպիսի երկրներում, որտեղ պաշտոնապես ներկայացված էլ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: