Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Կուրտիս Սկապարոտիի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն Աֆղանստանում իբրև մեծացրել է իր ազդեցությունը «Թալիբան» ծայրահեղական շարժման վրա, նպատակ ունի արդարացնել Աֆղանստանում Վաշինգթոնի ձախողումները: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը: Գրում է Russian.rt.com.-ը: