Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հայտնի հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիի ինքնասպան եղած նախկին ընկերուհի Կատրիոնա Ուայթի ամուսինը և մայրը դատական հայց են ներկայացրել դերասանի դեմ, քանի որ վերջինիս մեղադրում են Ուայթին սաստիկ ներգործող դեղահաբերով ապահովելու մեջ, որոնք էլ հանգեցրել են նրա մահվան: Բացի այդ Ուայթի մայրը դերասանին մեղադրում է դստերը վեներական հիվանդություններով վարակելու մեջ: Գրում է Spletnik.ru.-ն: