Հայերեն   English   Русский  
​Սպիտակ տուն
Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Միացյալ Նահանգներից արտաքսելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը տեղեկացրել է, որ CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստան մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած լեզվակռվից հետո ժամանակավորապես զրկվել է նստավայր մուտք գործելու իրավունքից: Այդ մասին Սանդերսը տեղեկացրել է թվիթերյան գրառման միջոցով: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դրական է գնահատում ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները: Մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերում է CNN հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն է հրավիրել: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին հայտարարել է, որ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսները գաղտնալսվում են, արժանահավատ չեն: Գրում է Russian.rt.com-ը:
NBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ամերիկյան սահմանն անօրինական ճանապարհով հատող միգրանտների թվի աճի մասին զեկույցների պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում լարվածությունն աճում է: Գրում է Gazeta.ru-ն:
The Huffington Post պարբերականի փոխանցմամբ՝ Ջեննա Բուշ-Հագերը՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը, հայտարարել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցակ է կազմել այն մասին, թե ինչ է աշխարհը բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Սպիտակ տուն ռեփեր Քանյե Ուեսթի կատարած այցից հետո: Գրում է Gazeta.ru-ն:
Ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է հոկտեմբերի 11-ին Սպիտակ տուն այցելել և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնում է The New York Times թերթ` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
CBS News հեռուստաընկերության փոխանցմամբ` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը, որը «ռուսական միջամտության» գործով հետաքննության նախաձեռնողներից մեկն է, հրաժարական չի տվել: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: