Հայերեն   English   Русский  
��������������� ��������
ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան և նրանց որդին` Բերոնը, 2017թ. հունվարին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի: Այդ մասին հայտնում է The New York Post պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելուց մեկ օր անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել է Սպիտակ տան օվալաձև սենյակ, որը շուտով նրա աշխատասենյակն է դառնալու և որտեղ նրան սպասում էր գործող նախագահ Բարաք Օբաման: Գրում է Spletnik.ru.-ն:
Անցած Հելոուինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշել Օբամայի համար վերջինը կլինի, որը նրանք անցկացրել են Սպիտակ տանը, քանի որ հաջորդ տարի արդեն նրանց տեղը կզբաղեցնեն Հիլարի Քլինթոնը կամ Դոնալդ Թրամփը` իրենց ընտանիքներով:
Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հրաժեշտի ընթիրք է կազմակերպել: Հրաժեշտի ընթրիքին Օբաման ներկայացել է կնոջ` Միշել Օբամայի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի և վերջինիս կնոջ` Անիեզե Լանդինիի ուղեկցությամբ: Գրում է Spletnik.ru.-ն:
Սպիտակ տունը չի բացառում կիբերհարձակումների պատճառով նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ տանը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները կանանց մասին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքով` Թրամփի նկարագրած գործողությունները սեռական բնույթի հանցագործության են հավասարազոր: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Սիրիայի հարցով քննարկումներում Միացյալ Նահանգների համբերությունը հատել է: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը ցանկալի արդյունքների չհանգեցրեց: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստվանել է, որ պետության նախագահի պաշտոնը ստանձնելու տարիների ընթացքում սկսել է ավելի հաճախ հայհոյախոսել, քան նախկինում: Այդ մասին Օբաման հայտարարել է Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս Սիրիայի հարցով առանցքային խնդիրը չափավոր ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների բաժանումն է: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: