Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Լավ էլ պինդ են փակել Արցախի օդային տարածքը ադրբեջանցիները: Ով գիտի ողջ ՀՕՊ-ը ոտքի են կանգնեցրել, որ հանկարծ ոչ ոք Ստեփանակերտ չգա օդային ճանապարհով:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի խոցումըեւ ստեղծված աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ են լինելու եւ մնալու են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
The Lernahovit School Reopened (video)Սիրելի հայրենասերներ,
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ,
Ս. թ. նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա «Տոհմածառ» հանրապետական I մրցույթի արդյունքների ամփոփումը և «Ծառն արմատներով է կանգուն» խորագրով ցուցահանդեսի բացումը:Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մրցույթի հայտերն ընդունվել են ս.թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակիցների տարիքային սահմանափակում չի եղել: Նախատեսված էր 2 անվանակարգ. «Իմ տոհմը» և «Ծագումնաբանությունն իմ նախասիրությունն է»:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր:Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոքրաքանակ աշակերտ ունեցող դպրոցները միավորել պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչը թույլ կտա նրանց կառավարումը կազմակերպել ...
Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաև ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: