Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������
Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։
Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Մոսկվայում տեղի ունեցած միջազգային շախմատի 15-րդ մրցաշարին մասնակցել են նաև արցախցի Ալեքս և Սևակ Մանուկյանները:
Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իբր Սերժ Սարգսյանը 2017թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանցի հանցագործի պատժի կրումից հետո Ադրբեջանի արձագանքին։
Արցախի նախկին փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք։
Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ. ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: