Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար: Մասնավորապես՝ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների ...
Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին:
Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայր:
Արցախի ամենամեծ` 59 գյուղական համայնք ունեցող Մարտակերտի շրջանը Հոռաթաղ անունով երկու գյուղ ունի: Տարբերելու համար մեկը` Վերին, մյուսը Ներքին Հոռաթաղ են կոչել: Ներքինը, որտեղ մնացել եմ մեկ շաբաթ, Մարտակերտից 4 կմ հարավ-արևմուտք է, իսկ Վերինը` շրջկենտրոնից 42 կմ հեռու:
Շվեդահայ ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը 1980-ականներին է սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Նա իր կյանքի լավագույն տարիները համարում է Հայաստանում անցկացրած այդ յոթ տարիները։ Ուսանելու ընթացքում շարունակել է ընկերությունը դեռ ծննդավայրից ծանոթ իրանահայ Ռաֆիկ Բորոյանի հետ։ Հանգամանքների բերումով բուհն ավարտելուց հետո Ռաֆիկը ևս տեղափոխվել է Շվեդիա։
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 13 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով նաև հիմնաքարերից մեկը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: