Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������
Ջոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:
Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Ապրիլ... Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ նաև 1915 թ. ապրիլ 24-ն է խորհրդանշում: Ով իմանար, որ տասնամյակներ անց նույն այդ ամիսն արդեն հայոց նորագույն պատմություն պիտի մտնի և՛տխուր, և՛հիշարժան տարեթվերով: Խոսքն այս դեպքում, իհարկե, արցախյան գոյամարտի տարեգրության մասին է, որի հաղթական դրվագներն էլ, ցավոք, պարտություններն էլ արդեն պատմություն են դառնում: Սա անցյալը վերհիշելու լավ առիթէ, թերևս:
Այս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:
Արցախյան ազատամարտը 1994 թ. ապրիլի 21-ին խլեց հերթական թանկագին զոհերը` միանգամից 14 կյանք: Որդեկորույս ևս 14 մայր ունեցանք, այն դեպքում, երբ հրադադարին հաշված օրեր էին մնացել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: