Հայաստանում կանանց 61 տոկոսը ենթարկվում է որևիցե բռնության: Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է` ըստ սեռի հիման վրա հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշների: Աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականի համաձայն՝ եթե մենք շարունակենք այս տեմպերով պայքարել կանանց իրավունքների հավասարության համար, ապա լիարժեք հավասարության կհասնենք 2130 թվականին, այսինքն՝ 300 տարվա պայքար է պետք հասնելու այդ ցուցանիշին: