Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /:
Հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունում հաղթանակած ելույթից անմիջապես հետո դահուկավազորդ Կատյա Գալստյանը Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկներին:
Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում ընթացող դահուկավազքի միջազգային մրցաշարում նոյեմբերի 17-ին 19-ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում արձանագրած 26:13.2 արդյունքով 45 մարզիկների պայքարում մինչև 20 տարեկանների մրցավեճում գրավեց 1-ին տեղը: