Հայերեն   English   Русский  
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. "Ալիևը չգիտի, թե ինչ հիմքով է հայ զինվորը կանգնում Ակնայում և/կամ Կովսականում։ Միամիտ դեմքով տարբեր հարթակներից հայտարարում է, թե կրակելու են հայերի վրա, քանի դեռ մեր զինվորը գտնվում է Արցախում։ Մինչդեռ չէր խանգարի, եթե սեփական հորը կուռք դարձրած Իլհամը ետ նայեր և ծանոթանար Հեյդարի գործունեությանը։ Կարող է հիշողությունում ինչ-որ բաներ արթնանան։ Ձեռի հետ էլ հասկանա, թե ոնց ստացվեց, որ մեր զինվորները կանգ առան Ակնայում և ոչ թե Քուռի ափին։ ...
«Ադրբեջանի ՊՆ-ն աղվեսություն է անում նորից։ Բնական է, որ երկար չէին կարող թաքցնել իրենց կորուստների մասին տեղեկատվությունը։
«Հենց տարեսկբից սկսված լարվածությունը սահմանին նախորդ երկու տարիների ընթացքում կանխատեսվել էր: Ադրբեջանի այս ագրեսիվ վարքի 2 տասնյակ պատճառ կա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Երկու օր առաջ դիրքերում էինք։ Մարտական հենակետից իջնելու ժամանակ, հավանաբար նկատելով մեքենայի փոշին, ադրբեջանցիները կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Մեքենայի մեջ, բնականաբար, սկի չզգացինք, որ նման բան կա։ Միայն մեզ ընդառաջ դուրս եկած մեր զինվորների զգուշացումից հետո, արդեն անտվտանգ վայրում լսեցինք կրակահերթի ձայները։
2014 թ. հունվարին, ապա ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև` մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, «միկրոպատերազմի» ականատես եղանք հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ հետո էլ զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռը խոցվեց: Անցած տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 26 զոհ ունեցանք, իսկ այս տարին հենց առաջին օրվանից սամանից տագնապալի լուրերով սկսվեց:
Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել են մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։
«Այն, ինչ տեղի ունեցավ միայն փրկարարական նպատակ ուներ. այո, գործողության ընթացքում ոչնչացվել են ադրբեջանցիներ, սակայն միայն այն պատճառով, որ նրանց չեզոքացնելով միայն հնարավորություն ստացան մոտենալու մեր օդաչուներին, և նրանց աճյունները հայրենիք վերադարձնել: Այնուամենայնիվ դեռևս հարց է մնում, թե արդյոք սա էր մեր պատասխանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայկական խոցված ուղղաթիռի անդամների դիերը վերադարձնելու գործողությանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջաննք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ:
Լավ էլ պինդ են փակել Արցախի օդային տարածքը ադրբեջանցիները: Ով գիտի ողջ ՀՕՊ-ը ոտքի են կանգնեցրել, որ հանկարծ ոչ ոք Ստեփանակերտ չգա օդային ճանապարհով:
Трудно найти в мире страну, где нет успешных армянских бизнесменов. Армяне на протяжении всей своей истории часто занимали ключевые позиции в различных областях экономики и торговли. Правительства многих стран доверяли армянам ответственные посты в финансовых органах. Подобная тенденция сохраняется и сегодня.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: