Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Սանիթեք» ընկերության աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ՝ պահանջելով իրենց աշխատավարձերը, որոնք «Սանիթեք»-ը չի վճարել, քանի որ, ըստ ընկերության, քաղաքապետարանի տուգանքների պատճառով միջոցներ չունի աշխատավարձեր վճարելու համար: