Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������
«Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարին դիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից: «Սանիթեք» ընկերությունը՝ աշխատելով հանրային ծառայության ոլորտում, խիստ կարևորում է բնակիչների կողմից հնչեցված կարծիքներն ու նրանց գոհունակությունը, ուստի հարկ ենք համարում այս առնչությամբ ներկայացնել ընկերության ...
Ս.թ. հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակում Երևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջ ս.թ. հունիսի 24-27-ը«Սանիթեք» ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ըն ...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին ևս հանձնարարվել է նախապատրաստվել ու վերահսկել ձնամաքրման պատշաճ իրականացումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: