The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Հնդկաստանում ցանկանում են կովերի պահպանման և պաշտպանության հարցերով հատուկ նախարարություն բացել: Գրում է Gazeta.ru.-ն:
Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան մեծ վիշտ պատճառեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար, Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը: Շատ չանցած՝ Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը, որն այսօր շատերն իրավամբ աշխարհի ութերորդ հրաշալիք են համարում:
Հնդկաստանի Հեյդարաբադ քաղաքի հրապարակում կրկին հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ` Բաթխինի Ջաուիդ ընտանիքի առաջարկած «դեղատոմսով» ասթմայի խնդիրները մեկընդմիշտ վերացնելու նպատակով: Հաղորդում է arabic.rt.com- ը:Հեյդարաբադի բնակիչները համոզված են, որ տարատեսակ հաբերից ավելի արդյունավետ է կենդանի ձկները կուլ տալու միջոցով բուժման այս ավանդական եղանակը: Տարբեր խոտաբույսերից պատրաստված դեղնավուն զանգվածը դրվում է փոքրիկ ձկան գլխամասում, ապա հիվանդը զգուշորեն կուլ է տալիս դա` աշխատելով չփսխել: Խոտաբույսերից ...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Ուրբաթ օրը հյուսիսային
Հնդկաստանի Մաթուրա բնակավայրում ոստիկանության և անօրինական բնակիչների միջև բախումներ
են տեղի ունեցել, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները երկու ոստիկանի
են սպանել: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը:
Բրիտանական հատուկ զորաջոկատները Բոլիվուդի երաժշտության միջոցով հոգեբանական ճնշում են գործադրում ԻՊ գրոհայինների վրա Հոգեբանական պատերազմի նման ռազմավարությունը նպատակ ունի հրահրել ծայրահեղականների զայրույթը և նվազեցնել նրանց գործողությունների արդյունավետությունը` հաշվի առնելով, որ նրանք երաժշտությունը «հավատուրացություն» և հակաիսլամական դրսևորում են համարում:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի արևմուտքում գտնվող քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել: Գրում է Gazeta.ru.-ն:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության
համաձայն երկրի կառավարությունը որոշում է ընդունել արգելել իր քաղաքացիներին Լիբիա
այցելել` անվտանգության նկատառումներից ելնելով: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Հնդկաստանի Քաշմիր
նահանգի համալսարաններից մեկի բակում ընկած չինարի ծառը բողոքի և ստեղծարարության խորհրդանիշ
է դարձել ուսանողների համար: Քաշմիրի համալսարանի Արվեստի և երաժշտության ֆակուլտետի
10-15 ուսանողներ ծառը վերածել են արվեստի գործի, որն իր մեջ ընդգրկում է էսքիզներ,
գծանկարներ, պատկերներ և Քաշմիրի մշակույթին ու կյանքին վերաբերող գրություններ: Որոշ
դրվագներում ներկայացված է նահանգում տասնամյակներ տևած հակամարտությունը: