Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:
Այսօր առավոտյան զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել Հնդկաստանի հարավարևմտյան Քերալա նահանգում այն բանից հետո, երբ 50 տարեկանից ավելի երիտասարդ երկու հնդկուհի փորձել են մտնել հանրահայտ Այապպանա աստծու տաճար:
Հնդկաստանում մոտ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը սկսվել է այսօր մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NDTV հեռուստատեսությանը:
«BBC» հեռուստաընկերության փոխանցմամբ` ամերիկացի երգչուհի Բիյոնսեն ելույթ է ունեցել Հնդկաստանի ամենահասրուստ միլիրդատիրոջ, նավթային մագնատ Մուքեշ Ամբանիի 27-ամյա դստեր հարսանիքի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:
Հնդկաստանում կապիկների հոտը աղյուսներով քարկոծել է մի 72-ամյա տղամարդու, երբ նա գնացել է անտառ՝ չոր ճյուղեր հավաքելու: Տարեց մարդը մահացել է հիվանդանոցում գլխի և կրծքի վնասվածքներից: Այդ մասին երեկ հաղորդել է Sky News-ը: