Հայերեն   English   Русский  
դպրոցներ
«Հայկական ժամանակը ժամանակը գրում է.
2015-2016 ուսամնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուսումնական պլաններում և հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք "Արմենպրես" մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներին տրամադրել է մարզական գույք` ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք:
ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության դաշինքի միջև մայիսի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը:
Հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից, որոշումն անփոփոխ է:ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ վերջ է դրել արձակուրդները հերթական անգամ երկարաձգելու խոսակցություններին:«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,Ինչպես նախապես հայտարարված էր, ուսումնական հաստատություններում դասերը վերսկսում ենք փետրվարի մեկից։ Այս ազատ օրերին փորձենք վերադառնալ աշխատանքային ռեժիմի։Առողջություն ...
H1N1 վարակիչ հիվանդության ստեղծած խնդիրների պատճառով հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գրիպի տարածման հետ կապված` հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում արձակուրդների լրացուցիչ երկարաձգման հնարավորությանը: Նախարարը գրում է."Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների տեղեկացնեմ, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։Կրկին բոլորին առողջություն եմ մաղթում"։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են առանց պարտքերի:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից։ Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ 3– 10-րդ դասարանցիները՝ մինչև հունվարի 10-ը ներառյալ։
«Շնորհավորում եմ այն ուսուցիչներին, ովքեր իրենք մեր պետության պատվախնդիր քաղաքացի են և իրենց օրինակով կրթում են նման քաղաքացիներ»,- այսօր Ուսուցիչների օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: