Հայերեն   English   Русский  
ԼՂ հակամարտություն
Նախօրեին Ուելսում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը արդյունավետ է եղել: Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Ուելսում կայացավ Հայսատանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. Քերին մտնելով հանդիպման սրահ` ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` ուշադրություն չդարձնելով իր թիկունքում կանգնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով պահպանելու զինադադարի ռեժիմը և զերծ մնալ ուժի կիրառումից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: