Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանալու, այդ գումարն օգտագործվելու է սոցիալական բարեգործության համար: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում անելով քաղաքապետարանի մամլո ծառայությանը: Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է մոտ 3180 լարի (մոտ 1200 ԱՄՆ դոլար):