Հայերեն   English   Русский  
������������������������������������������
Ադրբեջանի կառավարության մարդու իրավունքների կոմիտեի անդամ, իշխող «Ենի Ազերբայջան» ուսակցությունից պատգամավոր Էլման Նասըրովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ լրագրող Աֆղան Մուխթարլըի ձերբակալումը վրաց-ադրբեջանական համատեղ «հաջող» հատուկ ծառայության արդյունք է:
Ադրբեջանում մայիսի 22-ի երեկոյան ձերբակալվել է Գազախի շրջանում բնակվող լրագրող Նիջաթ Էմիրասլանովը: Այս մասին ադրբեջանական «MeydanTV» կայքին հայտնել են ձերբակալվածի հարազատները:
«Հայկական ժամանակ»օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:
Արտասահմանում բնակվող ադրբեջանական «Meydan TV» ինտերնետային հեռուստատեսության աշխատակից Ջամալ Ալիին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Նրան ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում Բեռլինից ժամանելուն պես: Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ երկիր նրա մուտք գործելու վրա արգելք է դրված:Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, պատահարը գրանցվել է ապրիլի 19-ին: Ըստ Ջամալ Ալիի`նրան ժամերով պահել են օդանավակայանի ժամանակավոր կալանավայրում: «Ինձ ...
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
2017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը:
Դոմինիկյան Հանրապետության երկու ռադիոլրագրողներ սպանվել են ֆեյսբուքյան ուղիղ եթերում:Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության գործով երեք հոգի է ձերբակալվել:Լրագրողները դեպքի պահին խոսելիս են եղել օդի աղտոտվածության մասին:Դեպքից անմիջապես հետո հեռարձակումն անջատվել է:
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի դատարանում խուլիգանության մեղադրանքով լրագրող Աֆղան Սադըգովին դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման: «Azel.tv» կայքի հիմնադիր և խմբագիր Ա. Սադիրգովը ձերբակալվել էր նոյեմբերի 22-ին և նրա դեմ ներկայացվել էր քրեական օրենքի՝ «խուլիգանության նկատառումներով առողջության դիտավորյալ վնաս պատճառելու» մեղադրանք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: