Ես հաճախ եմ հանդիպում նման հարցի։ Մինչեւ ապրիլ ամիսը հիմնականում նմանատիպ թեմաների շուրջ թեզ գրող մագիստրոսներից էին նմանատիպ հարցեր հնչում (իմիջիայլոց, Հայաստանում տեղեկատվական պատերազմներով թեզեր գրողների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են։ Չգիտեմ, թե դա լավ է, թե վատ, բայց պարզապես ասեցի նշեմ սա, գուցե որևէ մեկին հետաքրքիր լինի)։ Հիմա արդեն այս հարցը հուզում է շատ ավելի լայն հասարակական շերտերին։