Հայերեն   English   Русский  
ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական եւ քարոզչական արդյունքը, որին հարեւան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որեւէ լուրջ ապացույց չի ստացվել:
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է. «Մենք կարծում ենք, որ որոշ ուժեր փորձում են դրսից թեժացնել սահմանին առկա լարվածությունը»:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով սահմանային լարվածությանը, գրում է.
Այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր. հաղորդում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը:
Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները, ովքեր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Մայիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):
Մայիսի 21-ին եւ լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ) մայիսի 18-ին հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտել են վերջերս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ կողմերին կոչ անելով անհրաժեշտ բոլոր միջոցառումներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: