Ֆիլիպինների ափերի մոտ 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի պատճառով Մանիլայում տարհանել են նախագահական պալատը և Կենտրոնական բանկի շենքը: Գրում է Russian.rt.com-ը:
«Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը սեպտեմբերի 1-ին կարգարդրություն Է արել ափամերձ շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին:
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայում մոտ 580 հազար մարդ տարհանման հանձնարարականներ է ստացել Կրոսա թայֆունի մոտենալու կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Հունական Պեանիայի Իմիտոս լեռան ստորոտում բռնկված հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են բնակչությանը: Այս մասին հայտնել է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Կանադայի Վինիպեգ քաղաքի հյուրանոցներից մեկում շմոլ գազի արտահոսքի պատճառով առնվազն 46 մարդ է հիվանդանոց տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Global Times պարբերականը` հղում անելով հրդեհային ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Hindustan Times պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Օրիսա նահանգում մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդկանց: Գրում է Gazeta.ru-ն: