Ամերիկացի նկարիչ Ռասթի Քրոֆթը կառուցել է աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը, որը կանգուն կլինի մինչև Գինեսի համաշխարհային ռեկորդների հանձնաժողովի կարծիքի հրապարակումը:11,8 մ բարձրություն ունեցող ամրոցը գտնվում է Բրազիլիայի Նիտերոյ քաղաքում: Այն կառուցելու համար գրեթե մեկ շաբաթ է պահանջվել, որի ընթացքում օգտագործվել է 20 բեռնատար ավազ:Քրոֆթի ավազե ամրոցը, որի կառուցման համար օգտագործված նյութը կայուն է անձրևների և քամու նկատմամբ, կքանդվի Գինեսի ռեկորդների հանձնաժողովի կողմից ճանաչվելուց հետո: