«Գնալով խարխլվում են ժողովրդի ձեռք բերած հաղթանակներն ու արդյունքները, տագնապալի են հանցավորության, արտագաղթի, ժողովրդագրության տվյալները, գործազրկությունը ազգային աղետ է դարձել, չկա տնտեսական աճ, որևէ ոլորտում առաջընթաց չի նկատվում»,- «Ելք» դաշինքի առաջին համագումարին, խոսելով երկրի առջև ծառացած խնդիրներից, նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը: