Հայերեն   English   Русский  
ՅՈՒՆԻՍԵՖ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը, արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:
ՅՈՒՆԻ-ՖՈՐՄի նպատակն է տեսանելի կերպով ցույց տալ, թե ինչպես են խաղերն ու խաղալը նպաստում դրական իմացական զարգացմանըԱյսօր հայտարարվեց նոր թվային գործիքի մեկնարկը, որը ինտերակտիվ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է երեխայի ուղեղը զարգանում վաղ մանկության շրջանում խաղերի և խաղալու արդյունքում: ՅՈՒՆԻ-ՖՈՐՄ անունը կրող ինտերակտիվ բաճկոնը ստեղծվել է H&M հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից վաղ մանկության զարգացումը խթանելու նպատակով:
Երեխաների 36 տոկոսը խոցելի է, թեև աղքատ չէԵթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատության դրսևորումների տեսանկյունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը:
Սեպտեմբերի 23-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Հալեպի արևելյան հատվածներում 96 երեխա է զոհվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) տարածած հաղոդրագրության համաձայն` այդ նույն ժամանակահատվածում ևս 233 երեխա վիրավորվել է: Գրում է Korrespondent.net.-ը:
Իսլանդական հեքիաթը ավարտվեց Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում:
Յունիսեֆը զեկույց է պատրաստել, որում ասվում է, որ Ֆրանսիայի փախստականների ճամբարներում ապաստանած երեխաները թրաֆիքյորների կողմից ենթարկվում են ծանր շահագործումների: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը:
Հայտնի հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը Դոնբաս է ժամանել: Դերասանը Դոնբաս ժամանել է որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան: Գրում է Russian.rt.com-ը:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարել է, որ Բոկո Հարամ խմբավորման գործունեության արդյունքում շուրջ մեկ միլիոն երեխա չի կարողանում դպրոց հաճախել: ՅՈՒՆԻՍԵՖը հայտարարել է, որ 2000-ից ավել դպրոցներ են փակվել Նիգերիայում, Կամերունում, Չադում և Նիգերում: Սրանք այն երկրներն են, որոնք ամենաշատն են տուժել զինված խմբավորման հարձակումներից` մասնավորապես կրթական հաստատությունների ուղղությամբ:
Սուդանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հեյրատ Կաբիլարին հայտարարել է, որ 5 տարեկանից փոքր գրեթե 2 միլիոն երեխա երկրում տառապում է սննդի անբավարարության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: