Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, որոնց գրեթե կեսը նորածնային մահեր են: