Հետաքրքիր զուգադիպությամբ օրերս Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարում էր, որ այսօր աշխարհում հակամարտությունների պատճառով ավելի քան 180 մլն մարդ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրից: Իսկ համացանցը մի քիչ փորփրելուց հետո պարզ կդառնա, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն մոլորակի վրա1.5-2 մլրդ և ավելի մարդ կամ մոլորակի բնակչության 1/3-ը մաքուր ու նորմալ ջուր օգտագործելու, խմելու հնարավորություն չունի: Կանխատեսվում է, որ 2020 թ. ջրի խնդիրը կլինի մարդկության առջև ծառացած լրջագույն ...