Հասարակությունում մեծ թափ են առնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի, ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտների և վնասների մասին քննարկումները։ Այսօր այդ խնդիրը քննարկեցին Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։