Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը
հայտարարել է, որ Բոկո Հարամ խմբավորման գործունեության արդյունքում շուրջ մեկ միլիոն
երեխա չի կարողանում դպրոց հաճախել: ՅՈՒՆԻՍԵՖը հայտարարել է, որ 2000-ից ավել դպրոցներ
են փակվել Նիգերիայում, Կամերունում, Չադում և Նիգերում: Սրանք այն երկրներն են, որոնք
ամենաշատն են տուժել զինված խմբավորման հարձակումներից` մասնավորապես կրթական հաստատությունների
ուղղությամբ: