Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ շեշտելով, թե մի քանի հարց էր մշակել, բայց չի տա դրանք, որովհետև իր մոտ այլ հարց առաջացավ. ''Զեկույցը ներկայացնելու Ձեր ձևից ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք նեղն եք ընկել և հուսահատված եք: Բա տենց հուսահատված էս ժողովրդի շահերը ո՞նց պետք է պաշտպանեք'',- ասաց Գագիկ Ջհանգիրյանը: