Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի ...