Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ, նախկին գերի Արսեն Խոջոյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ ՀՀԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոն»-ում: Մասնագետների խոսքով, նրա առողջական վիճակը բավարար է:
«7 օր, 7 գիշեր պայքար է եղել Սերյոժա Ավետիսյանի համար: Ցավոք, աշխարհի բոլոր լուրջ բժշկական կենտրոնները միավորվելով, մեր հայաստանցի առաջատար բոլոր բժիշկները միասին, չհաջողվեց կայունացնել: Մենք բոլորս ոչ միայն սգում ենք, այլևս շատ անձնավորված ենք ընդունում այս կորուստը» - Գյումրիում 6-ամսական Սերյոժայի հոգեհանգստի արարողությունից հետո նշեց առողջապահության նախարարը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա:
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքեց փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհորդի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը հայտարարել է, որ թյուրքալեզու պետությունների ընդհանուր պատմության դասագիրքը հաստատվել է: Հասանովի խոսքերով` 2016 թվականից այս դասագիրքը կմտնի հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի ծրագրի մեջ: Նա նշել է, որ խորհուրդը հիմնականում կենտրոնացած է տնտեսության, արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զարգացման, ազգային կրթության, երիտասարդության և սպորտի, մշակույթի բնագավառների հարցերի վրա: Ստեղծված դասագիրքը ...
Կոտայքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Սևանի հոգեբուժարան: Հանդիպումը նախապես ծրագրված չէր: Ու չնայած այցի անսպասելի լինելուն, հոգեբուժարանում կատարվել էին նախորդ հանդիպման ժամանակ նախարարի կողմից տրված հանձնարարականները: Մասնավորապես` մեկ ամսում հիմնանորոգվել են հոգեբուժարանի չորրորդ և վերանորոգվել յոթերորդ մասնաշենքերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին:
Դիմային պլաստիկայի մերսման ու վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ակադեմիայի ներկայացուցիչները խոստովանել են, որ ինքնալուսանկարման նորաձևությունը գեղագիտական վիրահատության բնագավառում իսկական հեղափոխության պատճառ է դարձել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: