Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի շրջանակներում ար տաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ-ն: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այս մասին հաղոդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին:
Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի միջնորդական քայլերը: Համապատասխան հաղոդրագրություն տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: