«168 ժամ» թերթը գրում է. ««168 Ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսային զրույցի ժամանակ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ռազմական կապերը: Գրում է Russian.rt.com-ը: