Հայերեն   English   Русский  
������������������������������
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Իջևանում ոստիկաների կողմից եղել է ոչ համաչափ ուժի կիրառում:
Անցնող շաբաթվա ընթացքում ամենից շատ հոլովվող բառերն էին՝ Վենետիկի հանձնաժողով, Սահմանադրական դատարան, սկոլիոզ, հրդեհ, Սևան և Իջևան:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իջևանում այսօր Վարդավառ են տոնում, բոլորին՝ բարի վայելում։
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել 22 անձ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում լրագրեղների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած բախումներին՝ ասաց, որ անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և իրավապահ մարմինների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին։ «Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո երևի թե առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից՝ պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը ...
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։
Այսօր՝ հուլիսի 18-ին, առավոտից Տավուշի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին սկսել նախօրեին ոստիկանների հետ բախումներ սկսած և կալանավորված Իջևանի քաղաքացիների հարազատները: Նրանց և լրագրողներին մարզպետարանում ընդունել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը խոսեց երեկ Իջևանում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին:
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի անձիք են ձերբակալվել: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այժմ աշխատանքային խումբը գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: