Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: