Հանրային խորհրդում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը: