Ֆրանսիայի իշխանությունները զգուշացրել են Բրիտանիային, որ եթե
վերջինս որոշի դուրս գալ ԵՄ-ից, ապա իրենք հազարավոր ներգաղթյալների թույլ կտան ուղևորվել
դեպի Միացյալ Թագավորություն: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատրաստվում է պաշտոնական
այցերով մեկնել Հունաստան և Թուրքիա: Ըստ BBC-ի` նրա այցի նպատակն է երկու երկրների
իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի գալ Եվրոպայում օրեցօր խորացող միգրացիոն
ճգնաժամի շուրջ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության
նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են զորք ուղարկել Թունիս` կասեցնելու
Լիբիայի տարարծքից ԻՊ-ի գրոհայինների մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է Reuters
լրատվական գործակալությունը:
Բրյուսելում ժամեր տևած դժվարին բանակցություններից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հաջողվել է համաձայնության հասնել ԵՄ-ի իր
գործընկերների հետ: Արդյունքում Միացյալ Թագավորությունն այսուհետ «հատուկ կարգավիճակ»
կունենա ԵՄ-ում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող օդանավը,
որը Լոնդոնից Նյու Յորք էր ուղևորվում, ստիպված է եղել վերադառնալ Հիթրոուի օդանավակայան
«լազերային ճառագայթով հարձակման» ենթարկվելու հետևանքով: Այս մասին հայտնում է
BBC լրատվականը:
Արևմտյան հասարակություններում
աստիճանաբար խորանում է իսլամադավանների հանդեպ ատելությունը և վախը: Իսլամաֆոբիայի
դրսևորումներից մեկը Ալի Ահմադի պատմությունն է, ում արգելվել է իր կնոջ հետ հանգստի
մեկնել Մարոկկո:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր
են մինչև 2020թ. լրացուցիչ 1.2 միլիարդ
ֆունտ ստեռլինգ (1.75 միլիարդ դոլար) հատկացնել
Սիրիայի պատերազմից տուժածներին։ Հայտնում է arabic.rt.com-ը:
Վիքիլիքս-ի հիմնադիր
Ժուլիան Ասանժը կարող է դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանությունից և հանձնվել ոստիկանությանը,
եթե ՄԱԿ-ը նրա դեմ որոշում կայացնի: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 4-ին`տեղի ժամանակով 06:20-ին, մեկնել է Միացյալ Թագավորություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
69 տարեկան հասակում վախճանվել է բրիտանական կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր, «Ոսկե գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր Ալան Ռիքմանը: