Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������
28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ...
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շերամի փողոցի 49 շենքից բերման են ենթարկել հոկտեմբերի 13-ից ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /Կողոպուտը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1989 թ. ծնված Հասմիկ Կ.-ին:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել են Լիբանանի քաղաքացի, 1974 թ. ծնված Ժան Սաադեին, որը հունիսի 24-ից Լիբանանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վիկտր Խ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ոստիկանության Կումայրիի և ԼՂՀ ոստիկանության Ասկերանի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Նարինե Մ.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ...
Օգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն, որը 2003 թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):Խափանման միջոցը` կալանք:Անդրանիկ Ե.-ն ...
Օգոստոսի 28-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նշան Մ.-ին, որը հուլիսի 9-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: