Հայերեն   English   Русский  
Իրանի Իսլամական Հանրապետություն
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Սա մեր հարեւան երկրի նախագահի առաջին այցն է Հայաստան նրա պաշտոնավարման շրջանում, թեեւ այցի մասին խոսվում էր ավելի քան երկու տարի։ Ավելին, Իրանի նախագահի այցը հաջորդում է Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցելությանը, եւ, ինչպես պնդում են շատ փորձագետներ, Հայաստան գալով՝ Հասան Ռոհանին պատասխանել է Ադրբեջանին՝ Նեթանյահուին ընդունելու համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաև կարևոր գործընկերներից է, և մեր միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու և զարգացնելու ներուժ ունենք:
Boeing Co.-ն գրեթե 40 տարի անց ստացել է ԱՄՆ -ի հավանությունը՝ Իրանին ինքնաթիռներ վաճառելու հարցում:
Ուրմիան՝ ժամանակին Մերձավոր Արևելքի ամենախոշոր լճերից մեկը, վերջին տարիներին արագորեն ցամաքում է, բացի այդ նրա կանաչ գույնը փոխվում է կարմիր գույնով: Ջրի գույնի փոփոխման պատճառ է դարձել հատուկ միկրոօրգանիզմների զարգացումը: Ամառվա ամիսներին լճի մակարդակը իջնում է, ինչը ավելացնում է աղի պարունակությունը ջրում: Արդյունքում, լճում սկսում են զարգանալ մանրէների և ջրիմուռների հազվագյուտ տեսակներ, որոնք էլ ջուրը կարմիր են դարձնում:Լիճը և իր շրջակա 100 կղզիները Իրանի ազգային պարկերից են և գրավում են հազարավոր ...
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման արգելքի վերացման մասին, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված տեղեկությանը:
Բաքվում օգոստոսի 7-ին կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, ինչպես նաև` երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Իրանի արդարադատության նախարարությունը հաստատել է միջուկային ոլորտի գիտնական Շահրամ Ամիրիին կախաղան բարձրացնելու միջոցով մահապատժի ենթարկելու տեղեկությունը՝ մանրամասնելով, որ վերջինս եղել է ամերիկյան լրտես ու պետական գաղտնիքներ է փոխանցել Վաշինգտոնին:
Իրանում սկսվել է լայնածավալ ակցիա, որի շրջանակներում իրանցի տղամարդիկ սոցիալական կայքերում տեղադրում են նկարներ, որոնցում կրում են հիջաբ: Այս կերպ նրանք բողոքում են հարկադրաբար հիջաբ կրելու օրենքի դեմ:
Արևելագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վարդավառ տոնի մասին: «Հայերից բացի Վարդավառի ժողովրդական ուրախ ջրոցին մեր տարածաշրջանում ծանոթ է նաև իրանցիներին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք բացելու Իրանի պատրաստակամությունը: Նման շեշտադրումներ մասնավորապես հնչել են Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, փոխանցում է Fars գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: