Հայերեն   English   Русский  
Իրանի Իսլամական Հանրապետություն
ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ է ներկայացվել, որը թույլ կտա նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ այն դեպքում, եթե “վեցնյակի” երկրներին և Թեհրանին հունիսի 30-ից հետո չհաջողվի համաձայնության գալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ "միջուկային ծրագրի" հարցի շուրջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը:
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: