Վեց րոպե Հայաստանի ջրային պաշարների և
դրանց անփույթ կառավարման մասին։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական
նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը lragir.am-ին
տրված հարցազրույցում ներկայացնում է Հայաստանի ջրային պաշարները, դրանց անխնա
օգտագործումը, անդրադառնալով նաև համաշխարհային փորձին: Ինչպես կարելի է ունենալ
ջրային հարուստ պաշարներ և չկարողանալ արդյունք ստանալ դրանից:
Հայաստանի ընդհանուր տարածքից 10000 հա-ն զբաղեցնում են հանքավայրերը: Սա նշանակում է, որ 100 հազար հա տարածք աղտոտվելու վտանգի է ենթարկվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագետ Լևոն Գալստյանը: