Հայերեն   English   Русский  
երթևեկություն
Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16- ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է՝ Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ այսօր ժամը 19-20-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Աբովյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ ճանապարհահատվածներում:
Երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Հարգելի համաքաղաքացիներ,շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն, սահմանափակվելու է Պուշկին փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը:Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:Երևանի քաղաքապետարան
Հյուսիսկորեական լրատվամիջոցները հինգշաբթի օրը հայտնել են, որ երկիրն իր զինամթերքը համալրել է ջրածնային ռումբով, որը հայտնի է նաև ջերմամիջուկային անվամբ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու եւ երթեւեկելի դարձնելու ուղղությամբ։Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման ...
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: