«Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է: