Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������
2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ խորհրդական:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները:
Արցախի մասին ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղի Զաբել Եսայանի անվան միջնակարգ դպրոցում «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» կազմակերպած միջոցառման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է մարդու իրավունքների վերաբերյալ աշակերտական շարադրությունների 2-րդ հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել Արցախի բոլոր դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտները:
Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ, ովքեր պատրաստվում էին երկրում զինված հարձակում իրականացնել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարաված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:
2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։
ԱՄՆ «Հայ իրավաբանական միության» (Armenian Bar Association) հրավերով Արցախի ՄԻՊ-ը հունիսի 9-ից 14-ը այցելել է Քալիֆորնիա։
Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։ Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: