Հանգստյան օրից հետո Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին միայն Նինո Բացիաշվիլին և Բելա Խոտենաշվիլին: Բացիաշվիլին 25 քայլում առավելության հասավ Էլմիրա Սկրիպչենկոյի նկատմամբ: Խաղից հետո Սկրիպչենկոն նշեց, որ չկարողացավ լուծել սկզբնախաղային խնդիրները ու որևէ կերպ խոչընդոտել սպիտակների հուժկու գրոհին: Այս հաղթանակից հետո Բացիաշվիլին սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: